ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Հրաչյա Հարությունյանը կմնա անազատության մեջ ևս երեք ամիս

Հրաչյա Հարությունյանը կմնա անազատության մեջ ևս երեք ամիս
13.09.2013 | 12:14

Երեկ Ռուսաստանի Տվեր քաղաքի դատարանը երկարաձգել է «Նոր» խոշոր ավտովթարի պատճառ դարձած Հրաչյա Հարությունյանի ձերբակալման ժամկետը մինչև դեկտեմբերի 14-ը: Երկարաձգումը պահանջել է հետաքննությունը, ինչին մեղադրյալը չի առարկել: Մոտակա ժամանակներում «Կամ ԱԶ» բեռնատար ավտոմեքենան, որը դժբախտ պատահարի թիվ մեկ «մեղավորն» էր, կանցնի տեխզննում, որից հետո վերջնականապես պարզ կդառնա`տեխնիկական ի?նչ վիճակում է եղել այն: Այս դեպքում, եթե Հ.Հարությունյանին ճանաչեն մեղավոր, ապա նրան սպասվում է յոթ տարվա ազատազրկում: 45-ամյա հայաստանցու հանդեպ ռուսական ԶԼՄ-ների հեգնական և չափից դուրս կողմնակալ դիտարկումներն ու նյութին առնչվող վերլուծություններն արդարացի զայրույթի տեղիք են տալիս: Այսպես, «Կոմսոմոլսկայա պրավդա» կայքում լրագրողը թույլ է տվել իրեն նկարագրելու անգամ այն հագուստը, որով Հ. Հարությունյանը ներկայացել է օրերս կայացած դատական նիստին: «Հրաչյա Հարությունյանը հագել էր էժանագին սպորտային համազգեստ և բոթասներ»: Ապա հիշեցնում է, թե ինչ հագուստ էր կրել նա առաջին նիստի ժամանակ (խալաթի և ռետինե հողաթափերի մասին է խոսքը): Իհարկե, լրագրողը չի մոռացել նաև նշել, որ վերջին հանգամանքը խիստ քննադատության արժանացավ հայ հանրության կողմից:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 5569

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ